Ազատության հրապարակն ազատվում է մարզական, խաղային գույքից

11.06.2024

Ազատության հրապարակն ազատվում է մարզական, խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից: Օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են:
Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից  վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում: Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: 
 

Տեսանյութ

Ազատության հրապարակն ազատվում է մարզական, խաղային գույքից