Այցելություն Չինաստան՝ «Խելացի քաղաք» ծրագրի լուծումներին ծանոթանալու նպատակով

27.09.2018

Սեպտեմբերի 10-16-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հանգժու քաղաք էր մեկնել ՀՀ մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներից բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էր նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը: Այցելության նպատակն էր ծանոթանալ Dahua Technologies ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» ժամանակակից լուծումներին:

Հայաստանից ժամանած հյուրերը եղել են ընկերության արտադրամասում, ընկերության կողմից ստեղծված համակարգերով գործող քաղաքային կառավարման կենտրոններում, ծանոթացել դրանց աշխատանքի սկզբունքներին և արդյունավետությանը:
Չինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել «Խելացի քաղաք» ծրագրի որոշակի ուղություններով Երևանում պիլոտային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ