Այսօրվանից բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում իրականացնել նաև բանկային քարտերով
Դեկտեմբերի 2-ից բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարել ՀՀ բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջիկայում վճարելու այս հնարավորությունը կգործի նաև մետրոպոլիտենում:
***
Այսօրվանից գործի կդրվեն համայնքի կողմից ձեռք բերված 15 նոր տրոլեյբուսները: 171 նոր ավտոբուսներն էլ երթուղի դուրս կգան 2025թ. հունվարի 1-ից:
***
Հաջորդ տարի քայլեր կձեռնարկվեն նաև տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով: Այս գործում Երևանին կաջակցեն Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտի գործընկերները: Կենտրոնն, ի դեպ, հնարավորություն կտա կառավարել տրանսպորտային բոլոր միջոցների շարժը քաղաքում, կարգավորել երթևեկությունն ըստ հոսքերի:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին, կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Սուրբծննդյան տոնավաճառում, ի դեպ, տոն օրերին կլինեն համերգային ծրագրեր:
Լուսանկարներ