Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

10.04.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում  իրականացվում է բակերի բարեկարգում: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները  քանդվում են,  ընդլայնվում են  բակային տարածքները: Մասնավորապես  Արաբկիր վարչական շրջանում՝  Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում,  հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: 
 

Տեսանյութ

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ