Ավարտվել է ընդհանուր օգտագործման համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագիրը

25.10.2017

Երևանի քաղաքապետարանի՝ համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագրի մեկնարկից առաջ գարնանը նախապես արձանագրվել էր այդ պահի դրությամբ նորոգման ենթակա վնասված գույքը: Դրան հաջորդած՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համայնքային բյուջեի միջոցներով կազմակերպված գործընթացով վերականգնվել և թարմ տեսք են ստացել բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղասարքերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 7800 միավոր գույք: Ըստ անհրաժեշտության նորոգվել և պատշաճ տեսք են ստացել նաև «Երևան» ձուլվածքով նստարաններն ու փայտե աղբամանները: 

Նորոգման գործընթացը տեղերում վերահսկել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու ստորաբաժանումները: Ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին