Ավագանու որոշմամբ նոր ներկրված 150 «Zhong Tong» և 87 «MAN» մակնիշի ավտոբուսների շահագործումը հանձնվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին

04.04.2023

Արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել գույքի նվիրատվության մասին որոշման նախագծին, որով 150 «Zhong Tong» և 87 «MAN» մակնիշի ավտոբուսների շահագործումը հանձնվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Նախագծով  Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման
գործընթացով  ավտոբուսային 29 երթուղի կհամալրվի նոր շարժակազմով և կավելացվի ավտոբուսային երթուղիների քանակը: Երևան համայնքի բյուջեով, ՎԶԵԲ-ի վարկային և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներով ձեռք բերված նոր ավտոբուսները հնարավորություն կստեղծեն կանոնակարգելու ներհամայնքային ուղևորափոխադրման գործընթացը՝ զգալիորեն բարելավելով ուղևորների սպասարկման վիճակը և որակը: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին