Աշխույժ կյանքի ապահովում. նախաձեռնություն՝ տարեցների համար

25.05.2025

Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը:

Դասերն անցկացվում են ինչպես Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքում, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի մանկական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ շաբաթական երկու անգամ: Ծրագրի ընթացքում կազմակերպվում են շրջագայություններ, համերգներ, ինչպես նաև տարատեսակ միջոցառումներ, որոնց ընթացքում տարեցները հնարավորություն են ունենում հանդես գալ ելույթներով: Ծրագրին մասնակցում է շուրջ 250 տարեց:

Տեսանյութ

Աշխույժ կյանքի ապահովում. նախաձեռնություն՝ տարեցների համար