Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգով
Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը քաղաքապետի հրավերով հունիսի 10-ին կայցելի Երևան և համատեղ համերգով հանդես կգա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Այս օրերին ամենօրյա փորձերով ու քրտնաջան պարապմունքներով նվագախումբն Աղվերանում է: Պատանի երաժիշտների աշխատանքային «ուիքենդին» միացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: