Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը ելույթ կունենա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

07.06.2024

Երևանի քաղաքապետի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը:
Հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հադելիխի հետ նույն բեմում:
Ծրագրում Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան է և Բեթհովենի Ջութակի կոնցերտը: 
Այս օրերին վերջին փորձերն են: Պատանի երաժիշտներն անհամբերությամբ սպասում են երաժշտի հետ հանդիպմանը: 
 

Տեսանյութ

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը ելույթ կունենա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ