Աշակերտները կլիմայի համար
«ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը արևային պանելներ արտադրող «Սոլարոն» ընկերության հետ համագործակցությամբ անցկացրեց «Աշակերտները կլիմայի համար» խորագրով երկօրյա միջոցառումը: Ծրագրին մասնակցեցին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 120 աշակերտներ: Պատանիները ծանոթացան կլիմայի փոփոխությանն ու առկա մարտահրավերներին, դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, այդ թվում` վերականգնվող էներգիայի կիրառման կարևությանն ու մասնավորապես արևային էներգիայի օգտագործմանը:
Տեղում աշակերտները ծանոթացան նաև արևային ֆոտովոլտային համակարգերի արտադրման գործընթացին:
Դպրոցականներին առանձին ներկայացվեց «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որով 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, վերազինվում ներշենքային և բակային լուսավորության համակարգերը:
«Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող ծրագրի շահառու է մոտ 26000 բնակիչ, այդ թվում` երեխաներ: Մեզ համար կարևոր է, որ փոքր տարիքից սկսած մեր բնակիչները լինեն առավել իրազեկ կլիմայի փոփոխությունների և այս խնդրի լուծման ուղղված քաղաքային ծրագրերի մասին»,-նշում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը:
«Աշակերտները կլիմայի համար» միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ստուգեցին իրենց գիտելիքները ` լրացնելով հատուկ հարցաթերթեր: Առավել ակտիվ և բարձր գնահատական ստացած մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների: