Աշակերտները՝ Երևանի ավագանի

01.06.2024

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու նիստ, որի մասնակիցները հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառմանը պատանի ավագանիները հնարավորություն ունեցան հնչեցնել իրենց հուզող հարցերը, ներկայացնել նախագծեր և առաջարկներ: Զեկուցված 9 հարցից 5-ը հաստատվեց:

Աշակերտները խոսել են մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին:

Հնչել են հետաքրքիր գաղափարներ, որոնք հետագայում կընդգրկվեն քաղաքային իշխանության որոշումների նախագծերում:

Տեսանյութ

Աշակերտները՝ Երևանի ավագանի