«Արտիստը՝ դպրոցին»․ Նարեկ Հախնազարյան

14.01.2025

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը:
Ս.թ. փետրվարի 1-ից մարտի 3-ը անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը վարպետության դասերով հանդես կգա Երևանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում:
Վարպետության դասերը կավարտվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ գալահամերգային ծրագրով, որի ընթացքում Նարեկ Հախնազարյանի հետ ելույթ կունենան մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն թավջութակահարները:

Տեսանյութ

«Արտիստը՝ դպրոցին»․ Նարեկ Հախնազարյան