Արշակունյաց առողջության կենտրոնում հեպատիտ ց-ի 234 վարակակիր է բուժվել

30.07.2024
Առողջապահություն

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանի Արշակունյաց առողջության կենտրոնի բակում ծաղիկներ և ծառ է տնկվել:   Երևանի քաղաքապետարանի և «Բժիշկեր՝ առանց սահմանների» միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության համատեղ ջանքերով  2024 թվականի ապրիլից կենտրոնում 589 վարակակիր է բուժում սկսել, որոնցից 234-ը արդեն լիարժեքորեն բուժված է, իսկ մյուսները դեռևս ընթացիկ հսկման փուլում են:
«Բուժառու և բուժաշխատող. համագործակցություն՝ հանուն առողջության» խորագրով միջոցառումն անցկացնելու նպատակը բուժառուներին ու բուժաշխատողներին համախմբելն է, այսպիսով ցույց տալով, որ առողջ ու բարեկեցիկ հասարակություն կարող ենք ունենալ միայն համատեղ ջանքերի և փոխադարձ խնամքի շնորհիվ:

Լուսանկարներ