Արմենակ Խաչատրյանն ու Ավագ Ավանեսյանը պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

30.12.2025

Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով է պարգևատրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին:
 

Լուսանկարներ