Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

08.05.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների պատճառները պարզելու և պատասխանատվություն սահմանելու համար, կանխում են հանցավոր գործողությունները: 
 

Տեսանյութ

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում