Առողջապահության նախարարի կոչին արձագանքել է քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող
02.04.2020
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: