«Առողջ մանկություն» խորագրով նկարների ցուցահանդես՝ «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում

11.07.2024

«Առողջ մանկություն» խորագրով նկարների ցուցահանդես՝ «Մալաթիա - Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում: Նախաձեռնությունը հնարավորություն էր տվել կենտրոնում հաշվառված երեխաներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները: 
Միջոցառմանը բազմամյա աշխատանքային փորձ ունեցող բժիշկներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Պարգևները բուժաշխատողներին է հանձնել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը: Ցուցահանդեսի մասնակից բոլոր երեխաները ևս ստացել են շնորհակալագրեր:
«Մալաթիա - Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնն այսուհետ նաև ռենտգեն ախտորոշման ծառայություն կմատուցի:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին