Առաջին զանգը հնչել է նաև Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում

01.09.2015

Նոր ուսումնական տարվա առիթով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կայացել են սեպտեմբերմեկյան միջոցառումներ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի խորհրդանշական առաջին զանգի տոնական հանդիսությանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ՀՀ պետական դրոշի և ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած հանդիսության սկզբում ընթերցվել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Քաղաքապետի անունից դպրոցին է փոխանցվել նաև մայրաքաղաքի պատմաշխարհագրական ատլասը: Տոնական հանդիսության ավարտին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի դահլիճում դիտել են դպրոցի տարեգրության մասին պատմող «Եվ չընդհատվեց սերունդների կապը» տեսաֆիլմը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ