«Արգիշտի առաջին» շքանշանով պարգևատրումներ՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ

11.10.2015

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ժամանակ Երևանի քաղաքապատարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի և մեծ վաստակի համար Հայաստանի շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» շքանշանով: Մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ երաժշտության բնագավառում ներդրած ավանդի, ստեղծագործական բեղուն գործունեության և երկարամյա անբասիր աշխատանքի համար «Արգիշտի առաջին» շքանշանով է պարգևատրվել նաև խմբավար, հասարակական գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, ինչպես նաև՝ հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների ու նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» շքանշանով է պարգևատրվել նաև ՀՀ ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռազմիկ Մինասյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ