Արդիականացման ծրագրեր՝ Երևանի մետրոպոլիտենում

08.02.2024

Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են արդիականացման ծրագրերը. իրականացվում է շարժասանդուղքների փոխարինում, շարժակազմերի ավելացում, ներքին և արտաքին լուսավորության ցանցի նորացում: «Հանրապետության հրապարակ» կայարանում արդեն իսկ շահագործման են հանձնվել նոր շարժասանդուղքները:
Մետրոպոլիտենի շարժակազմում արդեն գործում է 32 վագոն: Քաղաքացիների շրջանում իրականացված դիտարկմամբ պարզվել է, որ ծանրաբեռնվածության վերաբերյալ բողոքներ այլևս չկան:
«Գործարանային» կայարանում լուսավորության ցանցն արդեն իսկ  արդիականացված և ամբողջությամբ վերականգնված է: 
Երևանի մետրոպոլիտենը մոտ ապագայում ևս մեկ կայարան կունենա. պատրաստ է «Աջափնյակ» կայարանի նախագիծը, և շուտով կմեկնարկի շինարարությունը:
Մետրոպոլիտենում նախաձեռնված բարեփոխումները շարունակական են, լուծումները՝ համակարգային: Ավելի քան 3 տասնամյակ անց Երևանում իրականություն կդառնա նաև մետրոպոլիտենի նոր կայարան ունենալու գաղափարը:

Տեսանյութ

Արդիականացման ծրագրեր՝ Երևանի մետրոպոլիտենում