Ապրիլի 3-ին կկայանա «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալահամերգը

24.03.2025

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալահամերգը կկայանա ս.թ. ապրիլի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում։

Վարպետության դասերի ընթացքում ընտրված շնորհալի երեխաները, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, ելույթ կունենան ծրագրի եզրափակիչ գալահամերգին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու հմտությունները։

Լուսանկարներ