Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը
15.05.2020
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ սիզամարգը կվերականգնվի: Այս պահին տարածքը բարեկարգվում է: