Անզիջում ու խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող խիստ վերահսկողության արդյունքում զգալիորեն կրճատվել են չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: Այդուհանդերձ, երևույթը դեռ առկա է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արատավոր այս երևույթի դեմ պայքարը շարունակական է լինելու և կրելու է խիստ ու հետևողական բնույթ: Նպատակը մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելն ու արատավոր այս երևույթից մեկընդմիշտ ձերբազատվելն է: Իսկ մինչ այդ՝ բոլոր իրավախախտների նկատմամբ կշարունակվի կիրառվել օրենքով սահմանված վարչարարություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն