Անվտանգ, հասանելի ու հարմարավետ. Երևանի տրանսպորտային համակարգը բարեփոխվում է

06.12.2024

Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարելու երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև՝ բանկային քարտեր: 
Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելը երևանցիների համար ոչ միշտ է հասկանալի և ընդունելի, որոշակի ընդվզումներ կան: 
Քաղաքացիները շատ հարցեր ու մտահոգություններ ունեն, սակայն Երևանի քաղաքապետարանը դրանք անպատասխան չի թողնում: Հանրային փոխադրամիջոցներից օգտվող  շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։
Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ ավելանում է նաև շարժակազմերի թիվը, երևանցիներն արդեն օգտվում են 15 նոր տրոլեյբուսից, պլանավորման փուլում է նաև 171 ավտոբուսի երթուղիներ դուրս գալը: 
Անվտանգ, հասանելի ու հարմարավետ. 2025 թվականին Երևանն այլ որակի տրանսպորտային համակարգ կունենա:

Տեսանյութ

Անվտանգ, հասանելի ու հարմարավետ. Երևանի տրանսպորտային համակարգը բարեփոխվում է