Անցկացվել է Արսեն Կոտիկյանի անվան հունահռոմեակա ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 17-18-ը անցկացվել է միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն Արսեն Կոտիկյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը:
Մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, ՌԴ և Իրանի ըմբիշները:
Մրցաշարը նախընտրական էր՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության համար: