«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ
13.09.2023
Մշակույթ
Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:
Մշակութային նախագիծը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է:
Համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Դասական արվեստի սիրահարները «Անուշը» վայելելու հնարավորություն կունենան նաև այսօր:
Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում: