«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը նպաստում է լուծել մայրաքաղաքի խնդիրները
«Ակտիվ քաղաքացի» հարթակի բջջային հավելվածը բնակիչներին հնարավորություն է տալիս մասնակցել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը:
Հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացու գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն, կցելով լուսանկար և տեսանյութ:
Հայտերն ընդունվում են բոլոր լեզուներով, սակայն պարտադիր է, որ հայերեն դիմումները գրված լինեն հայատառ: Քաղաքացին խնդրի լուծման մանրամասների վերաբերյալ ծանուցվում է, որից հետո ստանում է հնարավորություն՝ գնահատելու կատարված աշխատանքը:
Լուսանկարներ