Աջափնյակում զավթված տարածքներ չեն լինելու
18.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան:
Քաղաքապետը ծանոթացել է 2025 թվականին իրականացվելիք և արդեն ընթացքում գտնվող աշխատանքներին:
Բակային բարեկարգումներ, տարածքների բացազատում, ֆուտբոլի դաշտերի կառուցում. երևանցիները քաղաքապետին են ներկայացրել առավել բարեկարգ Աջափնյակի իրենց տեսլականը: Վարչական շրջանում զավթված տարածքներ չեն լինելու: