Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել

24.07.2024

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի  Տիչինայի փողոցի մի քանի հասցեներում  քանդվում Է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների մի քանի շինություն:
Մայրաքաղաքի սեփականություն հանդիսացող տարածքներում վերջին ամիսներին ապօրինաբար կառուցվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինություններ: Կառուցապատողներից երկուսն անհայտ են, իսկ մյուսները պարբերաբար զգուշացումներից հետո այդպես էլ չեն դադարեցրել շինարարությունը, որոնք սկսվել են առանց անվտանգության կանոնները պահպանելու: 
Երևանում ապօրինի շինություններ, զավթած տարածքներ չեն լինելու. սա կարևոր սկզբունք է, որով էլ առաջնորդվում է քաղաքապետարանը: 
 

Տեսանյութ

Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել