70 տարի չվերանորոգված «Երևան» բժշկական կենտրոնը վերածվել է նոր սերնդի բուժհաստատության
Երևանի քաղաքապետարանի «Երևան» բժշկական կենտրոնը 2023-2024թթ. ընթացքում վերանորոգվել ու վերազինվել է: 1950-ական թվականներին կառուցված շենքը երբևէ չէր հիմնանորոգվել: Կառույցի շուրջ 2500քմ արդեն հարմարավետ է ու եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Ընթացքի մեջ է նոր ստեղծվող էնդոկարդիովասկուլյար վիրաբուժության և ախտորոշման կենտրոնի նորոգումը:
Ձեռք բերված սարքավորումներ.
2024թ. համայնքի բյուջեի միջոցների հաշվին ձեռք է բերվել անգիոգրաֆ սարք, ինչես նաև՝ 20 հատ հիվանդի մոնիտոր։
2025թ. լիզինգով ձեռք է բերվել էկսիմեր լազեր՝ սմայլ համակարգով: Լազերների և հզոր ախտորոշիչ համակարգի առկայությունը թույլ է տալիս բժշկին ընտրելու ամենաժամանակակից վիրահատական մեթոդները՝ կապված եղջերաթաղանթի ռեֆրակցիոն խնդիրների հետ:
Լիզինգով ձեռք է բերվել նաև ԷՕՊ 3D համակարգով՝ վնասվածքաբանական և օրթոպեդիկ, անոթային, ուռոլոգիական վիրահատությունների համար նախատեսված սարք։
Անցած 2 տարվա ընթացքում հիվանդանոցում բացվել են նոր բաժանմունքներ:
Նյութատեխնիկական հենքի, դեղորայքով ապահովվածության, բժշկական կադրերի մասնագիտական որակավորման շնորհիվ 2 անգամ ավելացել է բժշկական կենտրոնի հիվանդանոցի բաժանմունքներում բուժվել ցանկացողների թիվը` 20 հազարից հասնելով ավելի քան 40 հազարի: