500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է հեռացվել

18.07.2024

Նոր Նորք, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում հեռացվում են մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները: Մինչև շաբաթվա վերջ աշխատանքները կավարտվեն:
Երևանում ընդհանուր առմամբ 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել: 
Մի շարք փողոցներում վահանակներն ամբողջությամբ հեռացված են: 
Տնտեսվարողները նախօրոք զգուշացվել և ծանուցվել են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային մեծ վահանակները: 
 

Տեսանյութ

500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է հեռացվել