2024թ. նախագծերն ամփոփ՝ 30 կմ ոռոգման նոր ցանց, 12 հա ավելացված կանաչ տնկարկ, 95% կպչողականություն

23.12.2024

2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը:

Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային անտառ. վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները:

Ջերմոցատնկարանային տնտեսության բաց հողատարածքը 1 հա-ից դարձել է 25 հա, ինչը հետագայում հնարավորություն է տալու տնկանյութերի գրեթե 90%-ը մատակարարել հենց տնկարանից:

Տնկվել են շուրջ 5000 արժեքավոր ծառատեսակներ. գարնանային ծառատունկի շնորհիվ, ի դեպ, ավելի քան 95% կպչողականություն է ապահովվել:

Տեսանյութ

2024թ. նախագծերն ամփոփ՝ 30 կմ ոռոգման նոր ցանց, 12 հա ավելացված կանաչ տնկարկ, 95% կպչողականություն