2024 թվականը՝ Մալաթիա-Սեբաստիայում
25.12.2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2024 թվականին բնակիչներին է հանձնվել 2600 քմ զավթված տարածք, դրանք հիմա բարեկարգված բակեր են, սալիկապատված մայթեր:
Հեռացվել է ապօրինի կառուցված 29 ավտոտնակ, 15 տնակներ և կրպակներ:
Կառուցվել է 13 ֆուտբոլի դաշտ և 8 խաղահրապարակ, հիմնանորոգվել 7 բակային տարածք, նորով է փոխարինվել 115 վերելակ:
Փոխարինվել է 485 գծմ կոյուղագիծ: