2020թ. ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամն ուղղվեց Ստեփանակերտի վերականգնմանը
Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշմամբ բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։ Այդ նպատակով 2020թ. բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևւավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի՝ թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական հիմնարար աշխատանքների իրականացմանը։ Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման գործում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում ևս որոշում կայացվեց համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնել Ստեփանակերտին՝ նախատեսվող հիմնարար բնույթի աշխատանքների իրականացման համար: