Դպրոցը հիմնադրվել է 1958թ.` Ամալիա Ազնաուրովա-Հունանյանի և Թորոս Լավչյանի նախաձեռնությամբ:
Հիմնադիր-տնօրեն Թ. Լավչյանի շուրջ համախմբված էր մասնագետների մի ողջ համաստեղություն. Հակոբ Սանդալջյան, Հակոբ Հակոբյան, Արքուհի Հարությունյան, Լևոն Աբրահամյան, Էմին Արիստակեսյան, Հրանտ Գևորգյան, Վիլեն Չարչօղլյան, Վիլլի Սարգսյան, Ջուլիետա Աղաբեկովա, Ջիվան Միքայելյան, Ինգա Մելիք-Մինասովա, Լիլյա Պետրոսյան և այլոք:
Դպրոցն ուներ աշակերտական փողային նվագախումբ /ղեկ. Ֆելիքս Մովսիսյան /, երգչախումբ /ղեկ. Նորա Գրիգորյան/, լարային քառյակ: Իր ինքնատիպությամբ առանձնանում էր ուսուցիչներից կազմված կամերային նվագախումբը, որը բնույթով եզակի էր: Նրա կազմում ընդգրկված էին այնպիսի անվանի երաժիշտ-կատարողներ, որպիսիք են Վիլեն Չարչօղլյանը / նվագախմբի կոնցերտմայստեր /, Լադո Սեյրանյանը, Լիպարիտ Թերզյանը, Էդուարդ Բեյլերյանը, Մկրտիչ Աֆրիկյանը, Արմեն Սիրունյանը, Գուրգեն Մարկոսյանը, Ֆրիդ Սարգսյանը, Պավել Բժիկյանը, Լևոն Գալստյանը, Հրաչյա Հակոբյանը, Քնարիկ Երեմյանը, Կատրին Պապիկյանը և ուրիշներ: Նրանք էլ հետագայում կազմեցին Զարե Սահակյանցի հիմնադրած կամերային նվագախմբի կորիզը:
1981թ. դպրոցի տնօրեն նշանակվեց անվանի թավջութակահար Հերոնտի Թալալյանի սան Հենզել Հարությունյանը: Վերջինիս տնօրինության օրոք ևս դրսևորվեց կատարողական վարպետության աճ: 1991թ-ից մինչ 2012թ. կրթօջախը ղեկավարեց Ռոլաննա Օրբելյանը, ում պաշտոնավարության սկիզբը համընկավ հանրապետության համար նոր` անկախության, ժողովրդավարացման, տեսակետների և մոտեցումների ազատության ժամանակաշրջանին: Ռ. Օրբելյանը մի շարք նորամուծություններ արեց. սկսեցին գործել դեկորատիվ կիրառական արվեստի, նկարչության, ակադեմիական երգեցողության դասարանները, մտցվեց առանց տարիքային սահմանափակման ընդունելության սկզբունքը:
2012թ. ցայսօր դպրոցի ղեկավարումը հանձնված է Նորա Սարգսյանին, ով, լինելով դպրոցի սան, իսկ այնուհետև նույն դպրոցում իր երկարամյա մանկավարժական և կառավարչ ուղին անցած մարդ, քաջատեղյակ է դպրոցի ավանդույթներին, ստեղծագործական ներուժին և շարունակում է նախորդների գործը՝ քայլելով ժամանակին համընթաց: Ներկայումս կրթօջախում կողք- կողքի աշխատում են թե' դպրոցի վետերաններ, թե' նախկին շրջանավարտներ, թե ԵՊԿ դասախոսներ, և թե խոստումնալից երիտասարդ մանկավարժներ: Եվ այդ միասնական աշխատանքի առհավատչյան դպրոցում ուսումնառություն անցած բազմաթիվ սաների հաջողությունն ու ճանաճումն է ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս:
Դպրոցի անձնակազմը ներառում է վարչատնտեսական աշխատակիցներ և դասավանդողներ հետևյալ բաժիններում.
• Դաշնամուրային
• Լարային
• Փողային,հարվածային
• Ազգային և ժող. նվագարաններ
• Երգեցուղություն
• Գեղագիտական զարգացման
ա/ նկարչություն
բ/ պարարվեստ
գ/ շախմատ
դ/ նախադպրոցական
Դպրոցը ձեռք է բերել պատկերիչ (проектор), որի մեծ կիրառությունն իրականացվում է, մասնավորապես, «Մշակույթի պատմություն» առարկան ուսուցանելիս, ինչպես նաև տարբեր միջոցառումների ժամանակ:
Տարբեր տարիներին դպրոցում դասավանդած նշանավոր մանկավարժներ.
Արքուհի Հարությունյան (դաշն.), Լևոն Աբրահամյան (դաշն., ԱՄՆ), Էմին Արիստակեսյան (կոմպոզիտոր, ԵՊԿ պրոֆ. ), Հրանտ Գևորգյան (տեսական առարկաներ, Ֆրանսիա), Վիլեն Չարչօղլյան (ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ), Վիլլի Սարգսյան (դաշն., ԵՊԿ պրոֆ.), Ջուլիետա Աղաբեկովա (դաշն.), Ջիվան Միքայելյան (քանոն), Ինգա Մելիք-Մինասովա (դաշմ.), Լիլյա Պետրոսյան (տեսական առարկաներ), Անահիտ Բոգդանյան (դաշն., ԵՊԿ պրոֆ.), Լադո Սեյրանյանը (ջութ., ԱՄՆ), Լիպարիտ Թերզյանը (թավջութ.), Էդուարդ Բեյլերյանը (ջութ.), Մկրտիչ Աֆրիկյանը (թավջ.), Արմեն Սիրունյանը (ջութ.), Գուրգեն Մարկոսյանը (կոնտրաբաս), Ֆրիդ Սարգսյանը (թավջ., ԵՊԿ պրոֆ.), Պավել Բժիկյանը (թավջ.), Լևոն Գալստյանը (ալտ), Հրաչյա Հակոբյանը (ջութ.), Տիգրան Գևորգյան (ֆլեյտահար, ՀՀ վաստակավոր արտիստ), Արմինե Վարդանյան (դաշնակահար, ԱՄՆ, Նյու Յորքի կոնսերվատորիայի դասատու, PhD), Ֆելիքա Մովսիսյան (շեփորահար,ԵՊԿ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր), Հասմիկ Էլոյան (ԵՊԿ դոցենտ), Գայանե Հարությունյան (ԵՊԿ պրոֆեսոր) և այլոք:
Դպրոցի նշանավոր սաներ. Աշոտ Անդրիկյան (երգեհոնահար, Կիևի կոնսերվատորիայի պրոֆեսոր), Արմեն Մեսրոպյան (թավջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր), Ջեննի Ասատրյան (կոմպոզիտոր, ԵՊԿ դոցենտ), Արսեն Անդրիկյան (կոմպոզիտոր), Արամ Հովհաննիսյան (կոմպոզիտոր, Շվեյցարիա), Մարիամ և Դավիթ Արղամանյաններ (ֆլեյտահարներ, Ավստրիա), Աշոտ Գալստյան (հոբոյահար, ՀՀ վաստակավոր արտիստ), Նիկոլայ Մարտիրոսյան (շեփորահար, ԵՊԿ դոցենտ), Վարդուհի Երիցյան (դաշնակահար, Ֆրամսիա), Հրաչյա Մելիքյան (կոմպոզիտոր, ) և այլոք:
Տնօրեն՝ Հրաչ Բադալյան
Հասցե՝ Սարկավագի 48
Հեռ.՝ +(374 10) 285 745
Էլ. հասցե՝ ater_gevondyan@yahoo.com