Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.12.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 660-Ա   17.12.2018թ.

 «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/30» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2019 թվականի կարիքների համար շշալցված խմելու ջրի գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/30» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Կատվալյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Թադևոսյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)
Ա. Մովսեսյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի անդամ)
2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Լ. Ղավալյանին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ