Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
431-Ա 13.07.2017թ.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով՝
1. Ստեղծել <<Երևան խելացի քաղաք>> ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) 10-օրյա ժամկետում մշակել և Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատակարգը.
2) եռամսյա ժամկետում մշակել և Երևանի քաղաքապետի քննարկմանը ներկայացնել <<Երևան խելացի քաղաք>> ծրագրի հիմնական դրույթները:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ