Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
422-Ա 10.05.2018թ.
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.41-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 27.04.2018թ. հ.26/06-Բ1112 գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «04. Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից Գագիկ Բարսեղյանին (Օգանովի փող. 54շենք, բն.31, անձնագիր AM0317017, 27.05.2011թ. 011) հատկացնել 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ