Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.03.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

764-Ա 04.03.2022թ

 


ՌՈՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ռ.Համբարձումյանի դիմումը՝
1. Ռոման Համբարձումյանին՝ 2022 թվականի մարտի 4-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
2. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Մելքոնյանին ազատել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ