Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

605-Ա 21.02.2022թ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով.
1.Երևանի քաղաքապետի տեղակալների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջև կատարել աշխատանքների (պարտականությունների) հետևյալ բաշխումը.
1) Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ՝ համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման, գնումների, ֆինանսական, զարգացման և ներդրումային ծրագրերի, անշարժ գույքի կառավարման, հանրակրթության, մշակույթի և տուրիզմի վարչությունների աշխատանքները.
2) Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյան՝ համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատանքները.
3) Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյան՝ համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, առևտրի և ծառայությունների, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների աշխատանքները.
4) Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյան՝ համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատանքները.
5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության, արձանագրային և արխիվային գործերի, առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժինների աշխատանքները:
2. Հաստատել Երևանի քաղաքապետի տեղակալների կողմից համակարգվող Երևանի ենթակայության կազմակերպությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Երևանի քաղաքապետի տեղակալները պատասխանատու և հաշվետու են իրենց կողմից համակարգվող Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատանքների համար:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չներառված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի այլ ստորաբաժանումների (բացառությամբ` Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) և Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատանքները համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետը:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ