Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


568-Ա, 06.03.2015թ.

 

 

ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.11 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ
35.3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ,
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ՄԱՅՐԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել սահմանափակ հնարավորություններով երեխաների և պատանիների ինտեգրման կենտրոն «Մայրի» հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Մանուկյանի դիմումը՝ Եղբայրության փողոցի հ.11 հասցեին հարող տարածքում գտնվող՝ 35.3քմ մակերեսով հողամասը, կառուցապատման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու մասին:
Քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման 6-րդ գոտում, համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Հիմք ընդունելով ՀՀ հողային օրեսգրքի 481 հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցա-պատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> հ.286 որոշման 46.2 կետի գ) ենթակետը, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի հ.270-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.02.2015թ. հ.18-06/1-Ա-633 եզրակացությունը.
1. Եղբայրության փողոցի հ.11 հասցեին հարող տարածքում, սահմանափակ հնարավորություններով երեխաների և պատանիների ինտեգրման կենտրոն «Մայրի» հասարակական կազմակերպությանը՝ 35.3քմ մակերեսով հողամասի նկատմամբ, 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունք՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսի չափով։
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Եղբայրության փողոցի հ.11 հասցեին հարող տարածքում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել խառը կառուցապատման։
3. Եղբայրության փողոցի հ.11 հասցեին հարող տարածքում գտնվող, սահմանափակ հնարավորություններով երեխաների և պատանիների ինտեգրման կենտրոն «Մայրի» հասարակական կազմակերպությանը տրամադրվող՝ 35.3քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Եղբայրության փողոց, հ.11/5>> հասցեն։
4. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ՝ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:
6. Ընդունել ի գիտություն, որ հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7. Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը հնգօրյա ժամկետում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին։
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
9. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ