Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
512-Ա 15.02.2018թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՒ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.4392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.02.2018թ. հ.18-06/117գրությամբ տրված եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2007թ. հոկտեմբերի 24-ի «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» հ.4392-Ա որոշման հավելվածի 165-րդ տողի 4-րդ սյունակում՝ «1473.21քմ» բառերը փոխարինել «1590.0քմ» բառերով։
2.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ քննարկվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով, չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.5653-2007 գլխավոր հատակագիծը։
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել համապատասխան բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ բնակչությանն իրազեկելու համար։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների և քարտուղարության պետերի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ. Մուրադյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ