Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3658-Ա 19.10.2017թ.
ԿԻԵՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12 ՇԵՆՔԻ Հ.23 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆ ՈԻ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտյոմ Հայրապետյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թ. ապրիլի 22-ի հ.854-Ա և 2015թ. հուլիսի 23-ի հ. 2245-Ա որոշումների հիման վրա, Կիևյան փողոցի հ.12 շենքի, 2017 թվականի սեպտեմբերի 25-ին անշարժ գույքի առուվաճառքի հ. 1410 պայմանագրով Ալինա Ղազարյանից ձեռք բերված, իր սեփականությունը հանդիսացող հ.23 ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28092017-01-0155 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն կատարելու մասին։
Կիևյան փողոցի հ.12 շենքի հ.23 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 711552 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արտյոմ Հայրապետյանի հետ կնքել համաձայնագիր` Կիևյան փողոցի h.12 շենքի, իր սեփականությունը հանդիսացող հ.23 ավտոտնակի զբաղեցրած 21,8քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 1-ին կնքված վարձակալության հ. 25601 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1)պայմանագրում <<Ալինա Ղազարյանը>> բառերը փոխարինել <<Արտյոմ Հայրապետյանը>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը.>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ