Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3573-Ա 12.10.2017թ.
«ԱՋԱՓՆՅԱԿ - ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1.Հաստատել «Աջափնյակ-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը և հաստիքացուցակը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի և «Աջափնյակ-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:
4.Սույն որոշման գործողությունները տարածվում են 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ