Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3572-Ա  12.10.2017թ.


«ՀՀ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» «ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ, ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  63-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները`
1.«ՀՀ համայնքային արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։  
2.Հանձնարարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին և սույն որոշման 1-ին կետում նշված միացման ձևով վերակազմակերպվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` սահմանված կարգի համաձայն, նախապատրաստել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` միացման պայմանագրի և փոխանցման ակտի նախագծերը` Երևանի քաղաքապետի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի  և սույն որոշման 1-ին կետում նշված միացման ձևով վերակազմակերպվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
4.Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ