Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
337-Ա 09.02.2017թ.
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՔԱՆԱՔԵՌ» ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 59-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն և 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.11.2016թ հ.18-06/1101 եզրակացությունը.
1. Ճշտել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի «Քանաքեռ» գերեզմանատան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանները՝ 73144.63քմ մակերեսի չափով։
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան քաղաքի «Քանաքեռ» գերեզմանատնով զբաղեցված 73144.63քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ կոմունալ օբյեկտների հողերի։
3.Ուժը կորցրած ճանաչել նախկինում թողարկված հ.1925-2002 գլխավոր հատակագիծը:
4.Հողատարածքի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծով։
5. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի «Քանաքեռ» գերեզմանատանը տրամադրել «Հասրաթյան փողոց, հ.6» հասցեն:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
7.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, վարչական շրջանի ղեկավարին։
8. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել սույն որոշումից ծագող Երևան համայնքի իրավունքների պետական գրանցումը։
9. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան։
10.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ