Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.10.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3330-Ա  24.10.2018թ.

  «ՄԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով «ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 01.10.2018 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի
9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով,  Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի N85-Ն որոշմամբ  և 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N91-Ն որոշման   1-ին կետի 14-րդ ենթակետով՝
1. Թույլատրել «ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ «Երևան 2800» կոլեկցիոն կոնյակի արտադրության  մեջ օգտագործել Երևանի անվանումը և զինանշանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ