Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3290-Ա 10.10.2018թ.
ԴՈՆԱՐԱ ՄԻՏՈՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դոնարա Միտոյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2001 թվականի դեկտեմբերի 17-ի հ.1571 որոշման հիման վրա, Կ.Ուլնեցու 3-րդ փակուղու հ.2/1 շենքի դիմաց գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 27.11.2002թ. հ.445494 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Կ.Ուլնեցու 3-րդ փակուղու հ.2/1 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 377,634 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 30.08.2018թ. հ. 20/2 Ե-574 գրությունը.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Դոնարա Միտոյանի հետ կնքել համաձայնագիր` Կ.Ուլնեցու 3-րդ փակուղու հ.2/1 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20,0քմ մակերեսով հողամասի համար, 2002 թվականի մարտի 6-ին կնքված հողամասի վարձակալության հ.272/ԳԱ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը. <<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել << իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի նախապես` 1 ամիս առաջ, տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից>>.
5)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 2714 ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 4524 ՀՀ դրամ:>>:
2.Դոնարա Միտոյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Կարապետ Ուլնեցու փողոց, 3-րդ փակուղի, հ.4 շենք, ավտոտնակ հ.3» հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Կ.ԱՐԵՅԱՆ