Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3130-Ա 02.09.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.2672-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարուժան Առուստամյանի և Վալոդյա Մարտիրոսյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 29-ի հ.2672-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 29-ի <<Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> հ.2672-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման մեջ «Վոլոդյա» բառը փոխարնել «Վալոդյա» բառով.
2) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ