Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.02.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

312-Ա 02.02.2022թ

 

ԹԵՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.59 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ. 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2.1-ին կետով, «Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետով և հիմք ընդունելով Թերմինե Մելքոնյանի դիմումը՝
1. Թերմինե Մելքոնյանին՝ 2022 թվականի փետրվարի 2-ից նշանակել «Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ